Ռազմական 

Սիրիական օդուժը ռմբակոծել է Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի ԻՊ գրոհայինների դիրքերը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը,Սիրիայի Հոմս պրովինցիայում վերջին օրերին ռազմական գործողությունները զգալիորեն ակտիվացել են:

Իրենց վերջին ահաջողություններից հետո, ԻՊ գրոհայինները մտադիր են կրկին իրենց վերահսկողությունը հաստատել նավթաբեր այս շրջանի նկատմամբ:

 

Գրոհայինները մի շարք հարձակումներ են ձեռնարկել Աշ-Շահեր շրջանում, որտեղ գտնվում են խոշոր նավթահանքերը: Սակայն նրանց բոլոր հարձակումները հետ են մղվել:

 

 

Սիրիական օդուժն ու հրետանին հզոր ռմբակոծության է ենթարկել Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի տարածքում տեղակայված ԻՊ ահաբեկիչների դիրքերը:

 

Թուրքական սահմանի մոտ գտնվող Սարմադա բնակավայրում ԱՆ-Նուսրա խմբավորման գրոհայինները գործի են դրել պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:

Ջեբել Ազ-Ավիա շրջանում ԱՆ-Նուսրայի գրոհայինները շարունակում են իրենց վայրագությունները: Մոտակա բնակավայրերից նրան առեւանգել են խաղաղ բնակիչների, որոնց թվում կան նաեւ կանայք ու երեխաներ:

 

 

Նույն շարքից