Ռազմական 

Պորոշենկոն առաջարկել է բանակի թվակազմը ավելացնել մինչեւ 250 հազարի

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադային ներկայացրել է օրինագիծ, որով նախատեսվում է ուկրաինական բանկի թվակազմը ավելացնել ու հասցնել 250 հազար զինծառայողի:

 

Այդ մասին հայտնել են ուկրաինական նախագահի մամուլի ծառայությունից, նշելով, որ օրինագիծը ներկայացվել է Ռադայի քննարկմանը:

Օրինագծում շեշտվում է, որ ուկրաինական զինված ուժերի կազմը համալրվելու է զորակոչի արդյունքում հավաքագրված զինծառայողներով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերում ծառայում են 66 հազար զինծառայողներ:

 

 

 

 

 

Նույն շարքից