Ռազմական 

Սիրիայում գրոհայինները պայթեցրել են գազամուղ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Արեւելյան Ղութ շրջանում գրոհայինների իրականացրած դիվերսիայի հետեւանքով պայթեցվել է գազամուղը, ինչի հետեւանքով շրջանի բնակչության զգալի մասը զրկվել է էլեկտրաէներգիայի մատակարարումներից:

 

Ընդհանուր առմամբ Արեւելյան Ղութում ռազմական գործողությունները կրել են տեւական դիրքային բնույթ, կողմերը որեւէ առաջխաղացում չեն գրանցել:

Դիրքային մարտերը շարունակվել են նաեւ Դումում ու Ջոբարում:

Սիրիական կառավարական հրետանին ու օդուժը վերսկսել է Կալյամունի շրջանում տեղակայված գրոհայինների դիրքերի ռմբակոծությունն, ինչի արդյունքում թշնամուն պատճառվել է մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստ:

 

Ահաբեկիչների կողմից հրթիռակոծվել է Դամասկոսի ալ-Քասա ու Ալ-Ասադ թաղամասերը, կան ավերվածություններ: Դամասկոսի հարավային շրջանում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում կառավարական ուժերին հաջողվել է ազատագրել եւս մեկ կարեւոր ռազմաստրատեգիական բնակավայր:

 

Ներկայումս սիրիական զինուժը ծանր մարտեր է մղում Թել Սաիդ բարձունքի շրջանում, որ գրավման դեպքում հնարավոր կդառնա ազատ տեղաշարժվել հարեւան շրջաններ:

 

 

 

Նույն շարքից