Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հարձակվել են Լուգանսկի աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Լուգանսկի աշխարհազորայինները շարունակում են ծանր զինատեխնիկայի ու հրետանու դուրսբերումը հակամարտության շփման գոտուց:

 

ԼԺՀ հրամանատարական շտաբից տեղեկացնում են, որ աշխարհազորայինները հետ են քաշել 20 հաշվարկ զինատեխնիկա, նշելով, որ ուկրաինացիները եւս որոշ քանակի տեխնիկա են դուրսբերել շփման գոտուց:

 

Սակայն, միաժամանակ ուկրաինական ուժայինները պրովոկացիոն հարձակում են ձեռնարկել աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում նրանց առաջխաղացումը հաջողվել է կասեցնել:

Մարտերի ընթացքում լիկվիդացվել է մեկ ուկրաինացի դիպուկահար, գրավվել մեկ զրահամեքենա ու գնդացիր:

Մարտերի ընթացքում վիրավորվել է մեկ աշխարհազորային, խաղաղ բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:

 

 

Նույն շարքից