Ռազմական 

ԱՄՆ-ը Ուկրաինական բանակին կտրամադրի 120 միլիոն դոլար

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Միացյալ նահանգները ուկրաինական բանակի հագեցվածության ու վարժեցման համար տրամադրելու է 120 միլիոն դոլար:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը, նշելով, որ Կոնգրեսը արդեն ընդունել է 120 միլիոն դոլար օգնություն տրամադրելու օրինագիծը:

 

Միակ հարցն, որ դեռ քննարկման փուլում է՝ դա Ուկրաինային թռչող սարքերի տրամադրումն է:

Միաժամանակ նա ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրը ներկայումս ուկրաինական բանակի բարեփոխման հարցն է:

 

Վերջում դեսպանը կրկիրն Մոսկվային մեղադրել է Ուկրաինայի արեւելքում իրավիճակի սրման մեջ՝ նշենլով, որ Վաշինգտոնը տիրապետում է ռուսական զորքերի հակամարտության գոտում գտնվելու մասին մի շարք ապացույցներ:

 

 

Նույն շարքից