Ռազմական 

Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում իրականացրել է հրթիռների փորձարկում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Հյուսինասին Կորեան Ճապոնական ծովում իրականացրել է երկու բալիստիկ հրթիռների փորձարկում:

Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ հրթիռներն արձակվել են Նապհո նավահանգստից ու շարժվել 490կմ հեռավորությամբ:

Հրթիռների արձակման փաստի առթիվ Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես բողող են ներկայացրել, որից հետո հրահանգ է տրվել արտակարգ իրավիճակ հաստատել երկրի ռազմաօդային ուժերում:

 

Ավելի վաղ ԿԺԴՀ իրականացրել էր միջին հեռավորության 5 հրթիռների արձակումը Ճապոնական ծովում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ու Հարավային Կորեան նախատեսում են տարածաշրջանում անցկացնել համատեղ զորավարժությունները, ինչի դեմ հանդես է եկել Հյուսիսային Կորեան:

 

 

Նույն շարքից