Մշակույթ 

Այս տարի, վերջապես, երազանքս կատարվեց. Միկա

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին կմասնակցեն 17 երկրներից ժամանած պատվիրակություններ, ինչը վկայում է այն մասին, որ, հակառակ տարածված թյուր կարծիքների, մրցույթի վարկանիշը բարձրացել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Մանկական Եվրատեսիլին» դրական է տրամադրված նաեւ մեր պատվիրակը՝ 12-ամյա Միկան, որը մրցույթին կներկայանա Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգով։

«Տպավորություններս շատ դրական են։ Այս տարի, վերջապես, երազանքս կատարվեց: Ինձ համար ամենակարեւորը լավ ելույթ ունենալն է, իսկ հորիզոնականը մրցույթի օրը կտեսնենք»,-նշեց մեր մասնակիցը:

«Մանկական Եվրատեսիլ 2015»-ը կկայանա նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանի միավորները հայտարարելու է նախորդ տարվա մեր մասնակիցը՝ Բեթթին, որը եւս մեր պատվիրակության հետ մեկնելու է Սոֆիա։

Նույն շարքից