Իրավական 

Սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական քննությունը կսկսվի նոյեմբերի 18-ին

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի առաջին դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին ժամը 13:00-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական էլեկտրոնային համակարգից:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանություն:

Նույն շարքից