Բրիտանական ITV հեռուստաալիքն ամփոփել է քվեարկության արդյունքները, որին մասնակցած հեռուստադիտողներին խնդրել են նշել The Beatles-ի ամենից սիրված երգը: Ըստ NME-ի, քվեարկության մասնակիցների մեծ մասը նշել է Hey Jude ստեղծագործությունը:
27 երգերից բրիտանացիների նախընտրած երկրորդ երգը Yesterday-ն է, երրորդ տեղում Let It Be-ն է, չորրորդ հորիզոնականում՝ Eleanor Rigby-ն, հինգերորդում՝ All You Need Is Love-ը:
Ըստ Lenta-ի, ITV-ի նախագիծը նվիրված է The Beatles 1-ի նոր տարբերակի թողարկմանը. 27 երգից կազմված սկավառակում տեղ է գտել նաեւ խմբի մի քանի հոլովակ՝ Փոլ ՄաքՔարթնիի եւ Ռինգո Սթարի մեկնաբանություններով:
Hey Jude երգը թողարկվել է 1968 թվականի օգոստոսի 26-ին: Ի դեպ, երգը խմբի՝ ստուդիայում ձայնագրված ալբոմներից որեւէ մեկում ներառված չէ: