Մշակույթ 

Հայտնի է հոլիվուդյան զույգի ամուսնալուծության իրական պատճառը (լուսանկարներ)

Ամերիկյան US Weekly ամսագիրը բացահայտել է հայտնի երգչուհի, No Doubt խմբի նախկին մենակատար Գվեն Ստեֆանիի և ռոքեր Գևին Ռոսդեյլի ամուսնալուծության իրական պատճառը։

Ստեֆանիի մտերիմ ընկերները պատմել են, որ ամուսինը տևական ժամանակ դավաճանել է երգչուհուն իրենց 3 երեխաների դայակի հետ: Վերջինս երեխաներին հաճախ է տարել շրջագայության մեջ գտնվող հոր մոտ, որպեսզի հանդիպի սիրեկանին:

Իմանալով ամուսնու և դայակի դավաճանության մասին՝ Ստեֆանին աշխատանքից հեռացրել է դայակին, մինչդեռ Ռոսդեյլը հերքել է ամեն ինչ: Սակայն որոշ ժամանակ անց խոստովանել է իր մեղքը:

1 2 3 4 5 6 7 8

Նույն շարքից