Universal ստուդիան հայտարարել է, որ «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի երկու շարունակությունների նկարահանումները կանցկացվեն միաժամանակ։ Այս մասին հայտնում է Korrespondent.net -ը։
Գլխավոր դերերում կրկին հանդես կգան Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը։
«50 երանգով ավելի մուգ» և «Ազատության 50 երանգները» ֆիլմերը հիմնված կլինեն գրող Է. Լ. Ջեյմսի համանուն վեպերի վրա։ Ռեժիսորի դերով հանդես կգա ամերիկացի Ջեյմս Ֆոուլին։
Նախնական տեղեկություններով՝ «50 երանգով ավելի մուգ» ֆիլմն էկրան կբարձրանա 2017 թվականի փետրվարի 10-ին, իսկ մյուս ֆիլմը՝ 2018-ի փետրվարի 9-ին։ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կսկսվեն շարունակությունների նկարահանումները։
«Մոխրագույնի 50 երանգները» համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 41 մլն դոլար, ինչը 10 անգամ գերազանցել է ֆիլմի բյուջեն։