Ռազմական 

ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ահաբեկչության դեմ պայքարը

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13–ին Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը Թուրքիայում կայանալիք G20–ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների համատեքստում։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Խորհրդակցությանը, որի օրակարգում եղել են նաեւ ներքին տնտեսական խնդիրները, մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիլոկայ Պատրուշեւը, արտաքին, ներքին գործերի, պաշտպանության նախարարները, Անվտանգության դաշնային ծառայության եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարները։

Նույն շարքից