Մշակույթ 

Ագաթա Քրիստիի պատմվածքների հավաքածուն բջջային հեռախոսների հավելված է դարձել

Ագաթա Քրիստիի «Խորհրդավոր պարոն Կին» պատմվածքների հավաքածուի հրապարակումից շուրջ 85 տարի անց  այն բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված է դարձել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին:

Հավելվածից օգտվողները կարող են ծանոթանալ Քրիստիի պատմությունների հարմարեցված տարբերակին, որը ներկայացված է ժամանակակից համատեքստում:

Եթե հավելվածը հաջողություն ունենա, Agatha Christie Productions Ltd ընկերությունը ծրագրում է հաջորդ տարի շարունակել հարմարեցված գիրք-հավելվածների թողարկումը:

Նույն շարքից