Հոլիվուդի փառքի ծառուղիում հայտնվել է բրիտանացի 26-ամյա դերասան Դենիել Ռեդքլիֆի, որը Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարում գլխավոր դերն էր խաղում, անվանական աստղը։
Այս հանդիսավոր արարողությանը դերասանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, սելֆի է արել իրեն շնորհավորելու եկածների հետ, եւ կարճ ելույթ է ունեցել։ Ռեդքլիֆը նշել է, որ նա զարմացած է, որովհետեւ իր խոսքով, Փառքի ծառուղում հայտնվում է կինեմատոգրաֆիայում մեծ ներդրում ունեցած դերասանների ընդամենը 20 տոկոսի աստղերը։