Ռազմական 

Թուրքիան առաջիկայում ցամաքային գործողություններ չի իրականացնի Սիրիայում

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում։

Դավութօղլուի խոսքերով՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Թուրքիան 7500 զինծառայողով ցամաքային ռազմական գործողություն է սկսելու Հալեպի հյուսիսում։ Դավութօղլուն նաև հերքել է շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է նախապատրաստում նաև Իրաքի հյուսիսում։

Նույն շարքից