Ամերիկյան ռեալիթի-շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, Հայաստան կատարած այցից հետո հավանաբար իսկապես հավանել է հայկական խոհանոցի ուտեստները։
35-ամյա հայուհին Հոլիվուդում այցելել է հայկական «Կարուսել» ռեստորան, որտեղից դուրս գալիս պապարացիները նկարահանել են նրան։ Չնայած պապարացիների հարցերին (նրանք շնորհավորում եւ փորձում էին պարզել Քիմի երկրորդ երեխայի անունը)՝ Քիմը լուռ նստում է մեքենան եւ հեռանում։
Տեսանյութը կարելի է դիտել այստեղ։