Գիտություն Ռազմական 

Ինքնաթիռը ահաբեկչությունից պաշտպանող «հակառումբ» պարկ է ստեղծվել

analitik.am

Իտալացի ինժեներները ստեղծել են նորարարական մի պարկ, որը թույլ չի տա ինքնաթիռին պայթել` ռումբի առկայության դեպքում։ Այն կազմված է բազմաշերտ և կայուն նյութերից ինչի շնորհիվ էլ՝ ըստ իտալացի գիտնականների հնարավոր է պաշտպանել ինքնաթիռները ահաբեկչություններից:

fly-bag «հակառումբ» պարկը նախատեսված է ուղեբեռը դրանում տեղավորելու համար: Ըստ մասնագետների փոխանցման, եթե ուղեբեռի մեջ ռումբ թաքցված լինի ու թռիչքի ժամանակ այն գործի դրվի, պարկը թույլ չի տա, որ պայթյունը տարածվի և ուղևորները դրանից տուժեն:

Նորարարական տեխնոլոգիական լուծումների շնորհիվ fly-bag-ը դիմակայուն է պայթյունային ալիքի և ջերմաստիճանի կտրուկ բարձրացման դեմ, միևնույն ժամանակ այն շատ թեթև է, տարողունակ, ինչպես նաև չի դեֆորմացվում:

Եվրոպական ավիացիայի անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն արտոնագրել է այս համակարգը։

Նույն շարքից