«Մանկական Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում` հենց սկզբից ցույց տալով էներգիայով լի շոու: Այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում:
«Բեմը շատ գեղեցիկ է, իմ զգացողությունները շատ դրական են: Ես երջանիկ եմ»,- փորձից հետո ասել է Միկան: Նա նաև նշել է է, որ իր երազանքն էր հանդես գալ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում:
Նա հանդես է գալու «LOVE» երգով: Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը: