Ռազմական 

Հունաստանը բացառել է իր զինված ուժերի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին

analitik.am

Հունաստանի պաշտպանության նախարարությունը բացառել է Հունաստանի մասնակցության հնարավորությունը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դիմիտրիս Վիցասը Skai հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է մեզ ստիպել։ Հունաստանը պետք է այլ դեր խաղա։ Մենք պահանջում ենք լուծում, որը կպարունակի Սիրիայում քաղաքական կայունության տարր»,- ասել է Վիցասը։

Փոխնախարարն ընդգծել է, որ չի բացառում փախստականների ու ներգաղթյալների հետ Եվրոպա գրոհայինների ներթափանցման հնարավորությունը, սակայն նա հիշեցրել է, որ Փարիզի ահաբեկչությանն առնչություն ունեցող երկու ահաբեկիչներ ունեցել են Ֆրանսիայի քաղաքացիություն։

Նույն շարքից