Ռազմական 

Թուրքիան առաջիկայում ցամաքային գործողությունների չի ծավալի Սիրիայում

analitik.am

Անկարան առայժմ Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողություններ սկսելու ծրագրեր չունի: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Այժմ դեռ չի նախատեսվում Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել: Մենք ԴԱԻՇ-ի հետ կապված անվտանգության միջոցներ ենք ձեռնարկել, գործողություններ հնարավոր է լինեն, սակայն մանրամասն տեղեկություն չեմ կարող հաղորդել»,- ասել է նա:

Նույն շարքից