35-ամյա Քիմ Քարդաշյանը հերթական անգամ բողոքել է հղիությունից, հայտնում է spletnik.ru-ն: Նա հարցազրույցում ասել է, որ շատ է անհանգստանում սպասվող ծննդաբերությունից և խոստովանել, որ դրանից հետո դժվար թե որոշի երրորդ երեխան ունենալ:
Քիմը պատմել է, որ շատ դժվարությամբ է տանում հղիությունը և մեծ ջանքեր է գործադրում լավ տեսք ունենալու համար: Հղիության ընթացքում նա 24 կգ քաշ է հավաքել:
«Ազնվորեն ասած, ես ինձ սարսափելի վատ եմ զգում: Գլուխս մշտապես պտտվում է, ինձ տանջում է սրտխփոցը, ոտքերս օրվա վերջում այտուցվում են: Այդ ամենն ազդում է իմ հոգեվիճակի վրա, և հաճախ ինձ դժբախտ եմ զգում: Չեմ կարծում, որ կրկին կցանկանամ սրա միջով անցնել»,- ասել է նա: