Ռազմական 

Ռուսաստանը Սիրիայում կիրառել է թևավոր հրթիռներ և հեռահար ավիացիա

analitik.am

Ռուսաստանը Սիրիայում մեծ թվով հարվածներ է հասցրել ծովային տեղակայման թևավոր հրթիռների և հեռահար ավիացիայի ռմբակոծիչների կիրառմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը՝ փոխանցում է Reuters-ը։

Սա առաջին հաղորդագրությունն է սիրիական գործողությունում ռուսական հեռահար ավիացիայի ռմբակոծիչների կիրառման մասին։

Այսօր ավելի վաղ Le Monde-ը հայտնել էր, որ գիշերը Ռաքքայում թիրախներին հարված էր հասցվել թևավոր հրթիռներով։ Պարբերականը հայտնել էր, որ դրանք արձակվել են Միջերկրականի կողմից։

Նույն շարքից