Այսօր ծնվել է աշխարհի ամենահմայիչ և տաղանդավոր կանանցից մեկը` Սոֆի Մարսոն: Ֆրանսիացի հայտնի դերասանուհին դարձավ 49 տարեկան:
Սոֆին ծնվել է 1966 թ.-ի նոյեմբերի 17-ին Փարիզում: Նրա հայրը վարորդ էր, իսկ մայրը վաճառողուհի:
Սոֆիի դեբյուտը կինոյում կայացել, երբ աղջիկը 14 տարեկան էր: Նկարահանվելով Բում ֆիլմում, սկսնակ դերասանուհին միանգամից մի քանի մրցանակներ է ստանում և հրավերներ:
Սոֆի Մարսոն հիմա էլ համաշխարհային կինոմատոգրաֆիայի ամենապահանջված դերասանուհիներից մեկն է:
Խաղացել է 35-ից ավելի ֆիլմերում, նաև 3 ֆիլմի ռեժիսոր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝ «Ֆորտ Սագան», «Ուրախ Զատիկ», «Քաջ սիրտը», «Ամպերից այն կողմ», «Աննա Կարենինա», «Բելֆագոր. Լուվրի ուրվականը», «Ալեքսը և Էմման», «Ես մնում են» և այլն։