Աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra-ը համերգով հանդես են գալու Երևանում: Համերգը կայանալու է դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Այս մասին տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից:
2010 թվականին Էմիր Կուստուրիցան արդեն եղել է Հայաստանում, համերգով հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: