«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն և նրա կինը՝ հայտնի երգչուհի Շակիրան, ենթարկվել են շանտաժի, հայտնում է Gazeta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անհայտ անձը շանտաժի է ենթարկում ամուսիններին՝ սպառնալով հրապարակել ինտիմ բնույթի տեսագրություն և շորթելով խոշոր գումար։ Զույգը ոչ մի կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Եթե չարագործը բռնվի ու նրա մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում։
Աստղային զույգը պաշտոնապես ամուսնացած չէ, սական նրանք ունեն երկու որդի։ Նրանք հանդիպում են 2010 թվականից։