Փարիզի ահաբեկչական գործողությունները վախեցրել են ռուսաստանյան հայտնիներին, մասնավորապես, Ալլա Պուգաչովային, գրում է Super-ը:
Ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով աստղերը հրաժարվում են հրապարակային միջոցառումներից, իսկ Ալլա Պուգաչովան հետաձգել է մանկական արվեստի «Ռեցիտալ» դպրոցի լսումները:
Հայտնի երգչուհին որոշել է չայցելել Մոսկվայի կենտրոն, որի առեւտրի կենտրոններից մեկում սկսվել է այն երեխաների ընտրությունը, որոնք ուզում են սովորել Պրիմադոննայի դպրոցում: Դպրոցի ղեկավարությունը անվտանգության նկատառումներով որոշել է հրաժարվել Պուգաչովայի մասնակցությամբ լայնածավալ քաստինգներից եւ լրատվամիջոցներին դրանցում ներգրավելուց:
Որոշ տվյալների համաձայն, դա հենց երգչուհու նախաձեռնությունն էր: Նա հրաժարվել է գալ Մոսկվայի կենտրոն: Պուգաչովային, ինչպես եւ ուրիշներին, վախեցրել են վերջին ողբերգական դեպքերը: