Ռազմական 

Գերմանիան Թուրքիայից դուրս է բերում իր հակաօդային պաշտպանության համակարգերը

analitik.am

Գերմանիան Թուրքիայի տարածքից դուրս է բերում Patriot զենիթահրթիռային համալիրները՝ կապված թուրքական տարածքում դրանց տեղակայման ժամկետի ավարտի հետ։ Այս մասին փոխանցում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի տարածքում գերմանական Patriot-ների գտնվելու ժամկետը եղել է 3 տարի։

2012 թվականին Անկարան խնդրանքով դիմել էր ՆԱՏՕ-ին՝ տրամադրելու իրեն Patriot ՀՕՊ համակարգեր՝ Սիրիայի հետ սահմանի պաշտպանության համար։ Դրանից հետո Գերմանիան, ԱՄՆ-ը և Նիդերլանդներն այնտեղ տեղակայել էին երկուական հակահրթիռային համալիրներ։

Նույն շարքից