ԱՄՆ բանակը և «փեշմերգը» (քրդական զինված ստորաբաժանումներ) կշարունակեն համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և նրանց մատակարարման երթուղիների ոչնչացման հարցում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է երեքշաբթի Սպիտակ տան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հեռախոսային բանակցությունների արդյունքներով տարածած հայտարարության մեջ:
«Նրանք նշեցին, որ գործողությունը (Իրաքի հյուսիսային Սինջար շրջանի ազատագրման) ԴԱԻՇ-ի վրա ճնշումը նրա սրտում մեծացնելու ուղղությամբ համատեղ արշավի և Մոսուլի ու Ռաքքայի միջև մատակարարման երթուղիների ոչնչացման մաս է: Քաղաքական գործիչները նշել են, այդ ճնշումը կշարունակվի առաջիկա շաբաթներին և ամիսներին»,- նշվում է հայտարարության մեջ:
Ուրբաթ «փեշմերգի» ջոկատները ԴԱԻՇ-ի գրոհայիններին դուրս են հանել Սինջարից: