Ռազմական 

Սիրիական բանակը արյունալի մարտեր է մղում Պալմիրայի մատույցներում

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարական զորքերը մարտեր են մղում Աթ-Թար բարձունքի արևմտյան հատվածում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում ընկած Պալմիրա քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտնել է գործակալության ռազմական աղբյուրը։

Նրա խոսքերով՝ այդ բարձունքի գրավումը հնարավորություն կտա կտրելու ԴԱԻՇ-ի մատակարարման ուղիները Ռաքքայի նահանգի կողմից և կհեշտացնի այն բարձունքի գրավումը, որում գտնվում է միջնաբերդը։ Նա հավելել է, որ ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրայից հարավ հակահարձակում են կազմակերպել կառավարական զորքերի վրա, սակայն այն հետ է մղվել, սպանվել են տասնյակ զինյալներ։

Նույն շարքից