Հայազգի ռեժիսորներ Գարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը, ովքեր միասին նկարահանել են «1915» ֆիլմը, հպարտ են Լոս Անջելեսում 17-րդ ամենամյա Arpa International կինոփառատոնին Rising Star («Ծագող արև») մրցանակը Անժելա Սարաֆյանին հանձնելու համար: Հայազգի դերասանուհին «Մթնշաղ. Սագա. լուսաբաց» ֆիլմի աստղն է, նկարահանվել է ավելի քան 2 տասնյակ ֆիլմերում ու հեռուստանախագծերում: Այս մասին տեղեկանում ենք «1915»-ի ֆեյսբուքյան էջից:
2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, սակայն ուղևորությունը դեպի1915 թվական միայն նոր է սկսվում: Ռեժիսորներ Գարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանը 100-ամյակի առիթով կներկայացնեն «1915» ֆիլմը՝ երկար սպասված հոգեբանական թրիլլեր պատմական հանցագործության վերաբերյալ թաղված ճշմարտության մասին: Ֆիլմը հետևում է մի մարդու առաքելությանը, ով ցանկանում է կյանք վերադարձնել Ցեղասպանության ուրվականներին: