Մշակույթ 

Հնագետները թուրք-սիրիական սահմանին եզակի պատմական նմուշներ են հայտնաբերել

Հնագետները խորաքանդակներով հնագույն սալիկներ և խճանկարային հատակ են հայտնաբերել թուրքական Քարքամըշ քաղաքում պեղումների ժամանակ: Քաղաքը գտնվում է Սիրիայի հետ սահմանին՝ մարտական գործողությունների շրջանից ոչ հեռու:

Իտալացի և թուրք հնագետների խումբը պեղումներ է իրականացնում ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքից անմիջական հեռավորության վրա: Քարքամըշը գտնվում է սիրիական Ժարաբուլուս քաղաքից մի քանի կմ հեռու, որտեղ ներկայումս ծածանվում է իսլամական ծայրահեղական խմբավորման սև դրոշը:

Ինչպես Hurriyet-ին հայտնել է հնագիտական խմբի ղեկավար Նիկոլո Մարկետին, վերջին ամիսներին հայտնաբերվել են եզակի նմուշներ՝ կրաքարից ու բազալտից քանդակազարդ սալեր, որոնք թվագրվում են մ.թ.ա X դարին, ինչպես նաև Ասորեստանի արքա Սարգոն II-ի ժամանակների խճանկարային հատակ: Նա կառավարել է մ.թ.ա VIII դարում:

Արդեն հաջորդ գարնանը պեղումների վայրը կբացվի զբոսաշրջիկների համար, երբ կառուցվի 4-մետրանոց բետոնե պատ՝ անվտանգության նկատառումներով:

Նույն շարքից