Մշակույթ 

Իրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է բացվել

 

Թեհրանի ազգային առաջնորդարանն Իրանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպել, տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը:

 

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի խորհրդարանում հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և այլք:

 

Երեկ բացված ցուցահանդեսը կտևի երկու օր: Այդ ընթացքում կցուցադրվեն 1915թ.-ի մամուլի նյութերը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Նույն շարքից