Մշակույթ 

Sony ընկերությունը Սթիվ Ջոբսի մասին ֆիլմ չի նկարահանի

Sony Pictures ընկերությունը, հավանաբար, որոշել է Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմ չնկարահանել։ Երեկ հայտնի է դարձել, որ ընկերությունը հրաժարվել է ֆինանսավորել նախագիծը։ Ըստ Deadline կայքի՝ նախագծով, միգուցե, կզբաղվի Universal ստուդիան, փոխանցում է filmpro.ru-ն։

 

Ապագա ֆիլմի սցենարի հեղինակը Աարոն Սորկինն է։ Ռեժիսորը պետք է լիներ Դենի Բոյլը։ Ինչ վերաբերում է գլխավոր դերակատարին, ապա առաջին թեկնածուն Լեոնարդո Դի Կապրիոն էր, այնուհետև Քրիստիան Բեյլը, ովքեր հրաժարվել են դերից։

 

Մի քանի օր առաջ գլխավոր դերակատարի թեկնածուն Մայքլ Ֆասբենդերն էր։ Օրերս լուրեր էին հայտնվել նաև, որ ֆիլմում կնկարահանվի Ջոբսի դուստրը՝ Լիզան։

Նույն շարքից