Մշակույթ 

Մահացել է Իսպանիայի դքսուհի Ալբան

Ութսունութ տարեկանում մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը՝ Իսպանիայի դքսուհի Ալբան, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ դքսուհին մահացել է նոյեմբերի 19-ին, կարճատև հիվանդությունից հետո:

 

Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ դքսուհին ունի ամենամեծ քանակությամբ տիտղոսները, իսկ նրա ամբողջական անունը հնչում է՝ Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորյա Էուխենյա Ֆրանսիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-ի-դե-Սիլվա:

 

2011 թվականին դքսուհին ամուսնացել է իրենից 24 տարի փոքր պաշտոնյայի հետ:

Նույն շարքից