Մշակույթ 

Ժաննա Ֆրիսկեի գերեզմանում ամբողջական հասակով հուշարձան կտեղադրեն

Մինչ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքի ու Դմիտրի Շեպելյովի միջեւ շարունակվում են սկանդալները, երգչուհու հայրը որոշել է զբաղվել դստեր գերեզմանի բարեկարգումով:

Նրա խոսքով, այնտեղ շուտով ամբողջական հասակով մարմարյա հուշարձան կտեղադրեն:

«Առաջարկը ստացվել է Պետերբուրգից: Ամենահաջող նախագծերից մեկն է. Ժաննան այնտեղ ամբողջ հասակով է, սպիտակ զգգեստով»,- Վլադիմիր Ֆրիսկեի խոսքերը մեջբերում է «Дни»-ն՝ վկայակոչելով «Русская служба новостей»-ին։

Հուշարձանի տեղադրելու մտադրությունը հաստատել է նաեւ աստղի քույրը:

«Առաջարկները շատ էին, դրանցից մի քանիսը մեզ դուր են եկել: Կմտածենք ու կքննարկենք»,- ասել է Նատալյան: Նա հավելել է, որ Շեպելյովը չի մասնակցում քննարկմանը՝ «Ոչ, նա այդ ամենին չի մասնակցում»,-հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Նույն շարքից