Մշակույթ 

Իսպանիայի դքսուհի Ալբան ժառանգություն չի թողել ամուսնուն

Իսպանիայի դքսուհի Ալբան ոչինչ չի թողել իր 64-ամյա ամուսնուն։ Սակայն նրա վեց երեխաներից յուրաքանչյուրը կստանա մեկական պալատ և ընդհանուր 3.5 մլրդ ֆունտ ժառանգություն, հայտնում է Daily Mail-ը։

 

2011-ին Ալբայի ամուսինը՝ Ալֆոնսո Դիեսը, ստորագրել է դքսուհու հարստությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ։ Դքսուհին ունեցել է մի շարք անշարժ գույքեր, գեղանկարչության 50.000 նմուշից բաղկացած հավաքածու և 18.000 հազվագյուտ գիրք։

 

Այսպիսով՝ դքսուհու ժառանգության մեծ մասն անցել է երեխաներին և թոռներին։

 

Դքսուհի Ալբան մահացել է 88 տարեկանում։ Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ նա ունեցել է ամենաշատ տիտղոսները։

Նույն շարքից