Մշակույթ 

Օրվա ծնունդը. Բենեդիկտ Սպինոզա

analitik.am
Հոլանդացի փիլիսոփա, բնապաշտ Բենեդիկտ Սպինոզան ծնվել է 1632թ.-ի նոյեմբերի 24-ին Ամստերդամում: Նրա ծնողները հրեա վտարանդիներ էին, որոնք տեղափոխվել էին Պորտուգալիայից: Սպինոզան դաստիարակվում է օրթոդոքսալ հուդիզմի ոգով: 1656թ.ին՝ քաղաքային իշխանությունների հետ բախում ունենալուց հետո, Սպինոզային սպառնում էր պատիժ հերետիկոսության համար, ուստի նա ստիպված 1660թ.-ին լքում է Ամստերդամը, մի քանի տարի ապրում Ռեյնսբուրգ գյուղում:
 

Ապրուստի միջոց վաստակում է աչքի, մանրադիտակի և հեռադիտակի համար լինզաներ պատրաստելով, ինչպես նաև մասնավոր դասեր պարապելով:

Իր ստեղծագործություններում փիլիսոփան սինթեզում է Վերածննդի դարաշրջանի գիտական գաղափարները հունական, նեոպոլիտանական, ստոիկական և սխոլաստիկական փիլիոփայությունների հետ:

Սպինոզայի հետաքրքրությունների ոլորտը փիլիսոփայական մարդաբանությունն էր, մարդու հետազոտությունը, մարդու դերը հասարակության և աշխարհաստեղծման մեջ: 1677թ.-ի փետրվարի 21-ին Սպինոզան մահանում է տուբերկուլյոզից: «Ամենամաքուր իմաստունը». այսպես է նրան կոչել Ֆրիդրիխ Նիցշեն:

Նույն շարքից