Մշակույթ 

Օրվա ծնունդը. Դեյլ Քարնեգին

analitik.am
Քարնեգիի գրքերը հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր օրինակներով, իսկ նրա՝ մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերությունների կազմակերպման հայացքները մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:
Դեյլ Քարնեգին ծնվել է 1888 թ. նոյեմբերի 24-ին, ԱՄՆ Միսսուրի նահանգի Մերիվել ագարակում: Նրա ընտանիքը փոքր նյութական միջոցներ ուներ, բայց Դեյլը լավ տարրական կրթություն է ստացել: Ավելի ուշ նա սովորել է Ուորենսբերգի մանկավարժական վարժարանում:
Սովորելու նախավերջին կուրսում Դեյլը սկսեց այցելել քննարկումների շրջան, որտեղ և բացահայտվեց նրա հասարակական ելույթների տաղանդը, մեկ տարվա ընթացքում նա նվաճեց վարժարանի բոլոր մրցույթների բարձրագույն մրցանակները:
Վարժարանն ավարտելուց հետո Քարնեգին որոշ ժամանակ աշխատել է սալի, բեկոնի և օճառի վաճառքի գործակալ, այնուհետև տեղափոխվել Նյու-Յորք, որտեղ իրեն փորձել է դերասանական արհեստում: 1911 թ. Քարնեգին սկսում է հռետորական արվեստ դասավանդել:
Հաջորդ տարվա աշնանը սկսում է լեկցիաներ վարել «Երիտասարդների Քրիստոնեական միության» խմբում: Այս շրջանում Կարնեգին մշակում է կոմունիկացիոն հմտությունների դասավանդման իր սեփական համակարգը: Մանկավարժական գործունեությունը համատեղում է թերթերից մեկին թղթակցելով, որտեղ նա պատասխանում էր ընթերցողների՝ արդյունավետ շփմանը վերաբերող հարցերին և վարում «Քիչ հայտնի փաստեր հանրահայտ մարդկանց կյանքից» ռադիոհաղորդումը:
Արդյունքում Քարնեգին ստեղծում է «Արդյունավետ հռետորական արվեստի և մարդկային հարաաբերությունների ինստիտուտ»:
Քարնեգին հայտնի գրքերի հեղինակ է. «Հռետորական արվեստը և գործընկերների վրա ազդեցություն ցուցաբերելը», «Քիչ հայտնի փաստեր հանրահայտ մարդկանց կյանքից», «Ինչպես ընկերներ նվաճել և ազդել մարդկանց վրա», «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել», «Ինչպես վստահություն ձեռք բերել և ազդել մարդկանց վրա»:
Դեյլ Քարնեգին մահացել է 1955 թ. նոյեմբերի 1-ին լիմֆոգրանուլեմատոզից 67 տարեկան հասակում իր Նյու-Յորքի տանը:

Նույն շարքից