Մշակույթ 

Պորտուգալացի նկարչի աշխատանքը ցնցել է ամերիկացիներին. լուսանկարներ

analitik.am

Պորտուգալացի նկարիչ Սերխիո Օդեյը, ով աշխատում է եռաչափ գրաֆիտիի ոճով, վերջերս ավարտին է հասցրել հերթական աշխատանքը, որը հիացմունք է առաջացրել հանրության մոտ: Այն կոչվում է պարզապես «Ալիգատոր», որը կարելի է տեսնել Լուիզիանա նահանգի Բատոն Ռուժ քաղաքի Փոփ արվեստի թանգարանում: Այս մասին ասվում է նկարչի կայքում:

1976 թվականին պորտուգալական Կարկավելոս քաղաքում ծնված Օդեյը ներկով լի փոքրիկ բալոնը ձեռքն է վերցրել դեռևս դեռահասության տարիքից: 1990-ականներից նա սկսել է լրջորեն տարվել ընտրած ուղիով, երբ գրաֆիտին, որպես արվեստի ճյուղ, սկսել է ժողովրդականություն վայելել իր երկրում: Նրա մոտ ստեղծագործության վայրի ընտրության սահմանափակում չկա:

Նույն շարքից