Մշակույթ 

Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի Օլիվեր Կրոմվելի տապանաքարը

analitik.am

Հաջորդ ամիս Մեծ Բրիտանիայում Sotheby’s-ը աճուրդի կհանի XVII դարի Անգլիական հեղափոխության շրջանի պետական գործիչ Օլիվեր Կրոմվելի տապանաքարը: Ըստ կանխատեսումների՝ բրոնզե տապանաքարը կվաճառվի ավելի քան 12 հազար ֆունտով:

Փորագրված գերբով տապանաքարը, որը տեղադրվել է Կրոմվելի հուղարկավորման վայրում 1658 թվականին, վկայություն է այն բանի, որ Անգլիական հեղափոխության առաջնորդին հուղարկավորել են թագավորական հուղարկավորության բոլոր ատրիբուտներով, ներառյալ բալզամավորմամբ:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Վեսթմինսթերյան աբբայությունում Կրոմվելի գերեզմանին տապանաքարը մնացել է ավելի քան երկու տարի՝ մինչև 1661 թվականի հունվար, երբ Համայնքների պալատի դատական կատարածու Ջեյմս Նորֆոլկի կողմից ընդունվել է որոշում՝ հրամանատարի արտաշիրմման և գլխատման մասին:

Մասնագետների խոսքով՝ տապանաքարը բարձրորակ աշխատանք է և բավական դժվար է կանխագուշակել նման արժեքավոր պատմական նմուշի գինը:

Նույն շարքից