Մշակույթ 

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո

analitik.am

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Համերգային ծրագիրը կներկայացնի Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան:

Գործիքային մասի ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Վարդան Բաղդասարյան:

Ծրագրում ներառված են Սայաթ-Նովայի, Շերամի, Հավասիի, Հովնաթանի, Աշոտի, Շահենի, Ջիվանի, Միջազի, ինչպես նաև, Վ. Կոտոյանի, Վ. Բալյանի, Գ. Գաբրիելյանի ստեղծագործությունները:  

Նույն շարքից