Մշակույթ 

Բարաք Օբաման կպարգևատրի Սթիվեն Սփիլբերգին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է Ազատության նախագահական շքանշանով պարգևատրել աշխարհի ամենահայտնի կինոռեժիսորներից մեկին` Սթիվեն Սփիլբերգին:

Al Arabiya-ն հայտնում է, որ բացի Սփիլբերգից կպարգևատրվեն հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, աշխարհահռչակ ջութակահար Իցհակ Փերլմանն ու բազմաթիվ այլ բնագավառներ ներկայացնող ևս 14 մարդ:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 24-ին ` Սպիտակ տանը։

Նույն շարքից