Մշակույթ 

Օրվա ծնունդը. Վահե Աղաբեկյանց

Հայ գործարար և քաղաքական գործիչ Վահե Աղաբեկյանցը (1952թ., նոյեմբերի 26, Թեհրան) 2007թ.-ին ընտրվել է որպես Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։ Ծնվելով Թեհրանում՝ կրթությունն ստացել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է մի քանի հաջողված բիզնես կազմակերպություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
 
Մասնագիտությամբ ճարտարագետ Վահե Աղաբեկյանցը Հայաստան է տեղափոխվել 1998թ.-ին և 1999թ.-ից աշխատել է որպես արտաքին գործերի նախարարի խորհրդական:
 
2005-2007թթ.-ին զբաղվել է հիմնականում գյուղական համայնքների զարգացման ծրագրով:
 
2000-2002թթ. աշխատել է Լինսի Հիմնադրամի «Ներդրում» ԾԻԳ-ում որպես գործադիր տնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Նույն շարքից