Մշակույթ 

Gucci նորաձևության տունը կհովանավորի 17-րդ դարի գոբելենների ցուցադրությունը

analitik.am

Gucci նորաձևության տունը դարձել է մի ցուցադրության գլխավոր հովանավոր, որը շուտով կմեկնի շրջագայության Իտալիայում։ Հռոմի, Միլանի և Ֆլորենցիայի բնակիչներին կցուցադրվի 17-րդ դարի 20 գոբելեն, որոնց կեսը վերականգնվել է նորաձևության տան աջակցությամբ, գրում է buro247.ru-ն։

 

Prince of Dreams: The Medici's Joseph Tapestries by Pontormo and Bronzino ցուցադրությունը կճանապարհորդի երկրում մեկ տարի՝ 2015թ. հունվարից մինչև 2016թ. հունվար։

 

Քաղաքներից յուրաքանչյուրը, ուր կայցելեն աշխատանքները, հատուկ նշանակություն ունի Gucci նորաձևության տան համար։ Հռոմում կենտրոնացած են ընկերության բոլոր կրեատիվ ուժերը, Ֆլորենցիայում՝ կոշկի և աքսեսուարների արտադրությունը, իսկ Միլանում անցկացվում են բրենդի ցուցադրությունները։

 

Ցուցադրությունում ներկայացված է 20 աշխատանք, որոնք ստեղծել են 17-րդ դարի իտալացի վարպետները։ 
2011-ին նորաձևության տունը բացել է Gucci Museo, որի տոմսերի վաճառքից ստացված եկամտի կեսը հատկացվում է Ֆլորենցիայում ժառանգության կարևոր օբյեկտների վերականգնմամբ զբաղվող հիմնադրամին։

Նույն շարքից