Մշակույթ 

Ռոք-երաժիշտը մահացել է բեմում հենց համերգի ժամանակ

analitik.am

Krebs ռոք-խմբի 21-ամյա անդամ արգենտինացի երաժիշտ Աուգուստին Բրիոլինին մահացել է հենց համերգի ժամանակ՝ էլեկտրահարումից: Պարզվել է՝ նրա բարձրախոսը հողակցված չի եղել: Բժիշկները 1 ժամ փորձել են փրկել երիտասարդին, սակայն դա տեղում չի հաջողվել: Արտիստին տեղափոխել են հիվանդանոց, բայց նա արդեն մահացած է եղել, հայտնում է Mirror-ը:

Բրիոլինիի խմբի անդամները մինչև հիմա շոկի մեջ են: «Դրսում XXI դարն է, իսկ սխալ միացված բարձրախոսը նախկինի պես կարող է մարդուն կյանք արժենալ: Դա պարզապես անհավանական է»,- ասել է երաժիշտ Պիկո Մոյյանոն:

Ըստ լրագրողների՝ Krebs խումբը հաջողության գագաթնակետին էր և ամեն համերգի հետ ավելի շատ հանդիսատեսի էր գրավում: Ցավալի ավարտ ունեցած համերգի ժամանակ խումբը ներկայացրել է գործ իր առաջին ալբոմից, որը բոլորովին վերջերս է թողարկվել:

Մահվանից ոչ շատ առաջ Աուգուստին Բրիոլինին հարցազրույցում ասել է, որ երաժշտությունն իր համար օդի պես կարևոր է: «Մենք մեր ունկնդիրների հետ էներգիա ենք փոխանակում, որը կարևոր է երկու կողմի համար էլ: Առանց դրա մենք չենք կարողանա գոյատևել»,- ասել է երաժիշտը:

Նույն շարքից