Մշակույթ 

Իտալիայում «երկնաքեր-գերեզմանոց» կկառուցեն

analitik.am

Իտալիայի Վերոնա քաղաքի ղեկավարությունը հաստատել է բարձրահարկ շենքի կառուցումը, որը կծառայի որպես գերեզմանատուն, գրում է euromag.ru-ն։

 

Հուղարկավորության համար ազատ հողատարածքների պակասը հանգեցրել է 33- հարկանի շենքի կառուցմանը, որը կտեղավորի 24.000 գերեզման։

 

Շենքում տրամադրվելու են ինչպես մասնավոր, այնպես էլ տոհմական գերեզմանների ստեղծման ծառայություններ։

 

Ճարտարապետության առումով բազմահարկ գերեզմանոցը կդառնա Վերոնա քաղաքի ամենաբարձր շենքը, սակայն չի խախտի քաղաքային համայնապատկերը։

 

Նախագիծն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել Cielo Infinito իտալական շինարարական ընկերությունը, որն արդեն առաջարկել է շենքի համար հողատարածք գնել 11.5 մլն եվրոյով։

 

Շենքը նախատեսվում է կառուցել քաղաքի ծայրամասում։

Նույն շարքից