Մշակույթ 

Հայտնի է Սթիվ Ջոբսի նոր դերակատարի անունը

analitik.am

Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին ֆիլմը, որը հրաժարվել էր նկարահանել Sony ստուդիան, այնուամենայնիվ՝ կնկարահանվի:

Նախագծի իրավունքը գնել է մեկ այլ կինոհսկա՝ Universal-ը: Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ Սթիվ Ջոբսի դերից հրաժարված Քրիստիան Բեյլին կփոխարինի Մայքլ Ֆասբենդերը: Այս մասին հայտնում է Entertainment Wise-ը:

Փորձագետները ապագա ֆիլմի բյուջեն գնահատում են 30 մլն դոլար: Եթե հաշվի չառնենք գլխավոր դերակատարի փոփոխությունը, ֆիլմում այլ փոփոխություններ գրեթե չեն կատարվել:

Ֆիլմը, ինչպես նախկինում, նկարահանվելու է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի հիման վրա, սցենարիստը կմնա Աարոն Սորկինը: Ֆիլմի ռեժիսորը՝ Դեննի Բոյլը, նույնպես չի հրաժարվել գործից:

Նույն շարքից