Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ալեքսանդր Բլոկ

Ռուս բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը ծնվել է 1880թ. նոյեմբերի 28-ին (հայրը պրոֆեսոր էև, մայրը՝ գրող): Առաջին բանաստեղծություններն սկսել է գրել հինգ տարեկան հասակում: Կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, որի ռեկտորն էր նրա պապը՝ Ա. Ն. Բեկետովը:
 
1903թ. ամուսնացել է Դմիտրի Մենդելեևի դստեր՝ Լյուբով Մենդելեևայի հետ: 1904թ. լույս է տեսնում նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ գեղեցիկ տիկնոջ մասին» վերնագրով:
 
1917թ. հեղափոխական իրադարձությունները արտացոլվել են Բլոկի բանաստեղծություններում, հոդվածներում, հատկապես՝ «Տասներկուսը» պոեմում: Անդրադարձել է նաև ժողովրդի սոցիալական վիճակին, համամարդկային թեմաներին:
 
Բլոկի բանաստեղծություններն ու «Տասներկուսը» պոեմը թարգմանվել են հայերեն: Մահացել է 1921թ. օգոստոսի 7-ին:

Նույն շարքից