Մշակույթ 

Օրվա ծնունդը. Ֆրիդրիխ Էնգելս

Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է  1820 թ. նոյեմբերի 28   Գերմանիայում: Գերմանացի փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը։ Կառլ Մարքսի ընկերը, համագործակիցը և համահեղինակիցը։


Ֆրիդրիխ Էնգելսը ծնվել է գործարանատիրոջ ընտանիքում։ Ուսանել է Բարմենի քաղաքային դպրոցում, ապա՝ Էլբերֆելդիգիմնազիայում։ Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվել են նրա գրական, երաժշտական լեզվական բացառիկ ունակությունները։ Ազատ տիրապետել է մոտ 20 լեզվի։ 1841 թվականից անցել է զինվորական ծառայության, միաժամանակ Բեռլինի համալսարանում սովորել է փիլիսոփայություն. հարել է երիտասարդհեգելակաների ձախ թևին։ 1844 թվականին Փարիզում հանդիպել է Կառլ Մաքսին, և սկսվել է նրանց համատեղ գործունեությունը։ 1845 թվականին Բրյուսելում նրանք մշակել են գիտական կոմունիզմի տեսությունը և պայքարել պրոլետարիատի կուսակցություն ստեղծելու համար։


Էնգելսը 1847 թվականին մասնակցել է «Կոմունիստների միություն» կազմակերպության հիմնադրմանն ու գործունեությանը, 1848 թվականին Կառլ Մարքսի հետ գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» աշխատությանը, որտեղ նրանք ապացուցել են կապիտալիզմի կործանման, սոցիալիստական հեղափոխության և պրոլետարիատի քաղաքական իշխանության հաստատման անհրաժեշտությունն ու խնդիրները։ 1848-49 թվականներին Քյոլնում հրատարակել են «Նոր Հռենոսյան լրագիրը»։


 

Էնգելսը գործուն մասնակցություն է ունեցել 1849 թվականի գերմանական ժողովրդի զինված ապստամբությանը Հարավարևմտյան Գերմանիայում։ Հեղափոխության պարտությունից հետո՝ 1849 թվականին, մեկնել է Անգլիա, մինչև 1870թվականն ապրել է Մանչեսթերում, նա մակագրություն հաստատել Լոնդոնում ապրող Մարքսի հետ և նյութապես օգնել նրան։

 

Էնգելսը Մարքսի հետ ղեկավարել է առաջին Ինտերնացիոնալը (1864-76 թվականներ), իսկ Մարքսի մահվանից (1883) հետո եղել Եվրոպական սոցիալիստների ղեկավարն ու խորհրդակը։ Գործերի մի մասը («Սուրբ ընտանիք», 1845 թվական, «Գեմանական գաղաափարախուսության», 1845-46 թվականներ) հրատարակել են համահեղինակությամբ։


 

Էնգելսը զբաղվել է նաև Հայաստանին առնչվող հարցերով։ Նա համակրանքով է վերաբերվել հայ ժողովրդի ազատագրական շարժմանը՝

ընդդեմ թուրքական ու ցարական բռնապետությունների , բարեկամական կապեր է ունեցել հայ հեղափոխական գործիչների հետ՝ հետաքրքրվել է Հայաստանի պատմական անցյալով, հանգել այն եզրակացության, որ «...Հայաստանի ազատագրումը թուրքերից, ինչպես նաև ռուսներից հնարավոր կդառնա, երբ տապալվի ռուսական ցարիզմը»։ Տասնիններորդ դարի վերջի հայ հասարակական-քաղաքական գործիչները ծանոթ են եղել մարքսիստական ուսմունքին, առանձին գործեր թարգմանել են հայերեն՝ հայ հասարակականության շրջանում մարքսիզմը տարածելու նպատակով։

 

Էնգելսի աշխատությունները հրատարակվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն՝ հայ հեղափոխական գործիչներ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյացի , Սուրեն Սպանդարյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի և ուրիշների ջանքերով։


Նույն շարքից