Մշակույթ 

Հունաստանում կանցկացվի «300 սպարտացիներ» մարաթոնը

analitik.am

Հունաստանում կանցկացվի «300 սպարտացիներ» մարաթոնըՀունաստանում այս գարնանը տեղի կունենա «300 սպարտացիներ» մարաթոնը Սպարտայից մինչև Ֆերմոպիլ:

Վազքի մասնակիցները 8 օրում՝ ապրիլի 26-ից մայիսի 3-ը պետք է հաղթահարեն 378 կմ հեռավորություն ասֆալտպատ ու գյուղական ճանապարհներով:

Երթուղին հարակից է այն վայրերին, որտեղ Ք.ծ.ա. 480 թվականին մի քանի հարյուր սպարտացիներ դիմակայում էին պարսկական բազմահազարանոց բանակի գրոհին՝ փոխելով համաշխարհային պատմության ընթացքը:

Թեև ճակատամարտը տանուլ էր տրվել, բայց մարտիկների ինքնազոհողությունը օրինակ ծառայեց հելենների համար ու անջնջելի տպավորություն գործեց պարսիկների վրա՝ զգալիորեն նվազեցնելով նրանց մարտական ոգին:

Նույն շարքից